Ուրո-անդրոլոգիա
«Քարի դարաշրջան». izmirlianmedicalcenter.com
Մարդու օրգանիզմում առաջացող քարերը (լատիներեն concrementum - կիտվել) նյութերի հոծ կուտակումներով պինդ զանգվածներ են, որոնք ձևավորվում են տարբեր օրգանների խոռոչներում, գեղձերի մեջ կամ ծորաններում` արտազատվող հեղուկներից աղերի արտանկման հետևանքով և տեղակայվում են այդ օրգանների խոռոչներում, գեղձերում կամ դրանց արտազատիչ ծորաններում:
Քարերի տարբեր տեսակներն առաջանում են տարբեր պատճառներից և բուժվում են տարբեր մեթոդներով: Միզային քարերը առաջանում և մնում են կամ երիկամներում, կամ տեղաշարժվում են դեպի միզածորան:
Երիկամային քարերը արդյունք են մեզի մեջ եղած հանքային աղերի կամ թթուների բյուրեղացման: Քարերի մեծ մասն աննկատ արտազատվում է միզելիս, սակայն, որոշ դեպքերում, դրանց հեռացնելու համար կարող են պահանջվել բուժական միջամտություններ:
Միզային քարերի մասին վիճակագրական փաստեր
- Միզային քարեր կարող է ունենալ յուրաքանչյուրը: Կյանքի որոշակի ժամանակահատվածում քարեր կարող են ձևավորվել 10-ից մեկի մոտ:
- Մարդու կյանքի ընթացքում քարերի ձեւավորման վտանգը կազմում է 5-10%:
- Տղամարդկանց մոտ քարեր 3 անգամ ավելի հաճախ են առաջանում, քան կանանց մոտ: Արդի պայմաններում այս տարբերությունը գնալով փոքրանում է պայմանավորված ապրելակերպի և սննդակարգի փոփոխությունների հետ:
- Ավելի հաճախ քարեր ձևավորվում են 30-50 տարեկանում:
- «Քար արտազատող» հիվանդների մոտ քարեր առաջանում են ամբողջ կյանքի ընթացքում:
Միզային քարերի առաջացման պատճառները
Ցանկացած ոք իր կյանքի ընթացքում հնարավոր է ունենա միզային քարեր: Այդ քարերը կարող են առաջանալ, եթե մեզի ձևավորման ընթացքում կա անհավասարակշռություն` պայմանավորված մեզի մեջ առկա ջրի և քար առաջացնող նյութերի քանակով:
Ախտանիշները
Մարդիկ հաճախ մեջքի շրջանի ցավը կապում են երիկամների եւ միզածորանի քարերի հետ: ԱխտանÇßները կարող են տարբեր լինել. սկսած ծանր նոպայաձև ցավից մինչեւ ցավի բացակայությունը և կախված են քարի չափի, ձևի ու միզուղիներում գտնվելու տեղի հետ:
Երիկամային խիթին ուղեկցող այլ ախտանիշեր.
- սրտխառնոց,
- փսխում,
- արյուն մեզի մեջ,
- ցավոտ միզարձակում,
- ջերմության բարձրացում:
Երիկամային խիթն արտակարգ իրավիճակ է, որի դեպքում անհրաժեշտ է դիմել ընտանեկան բժշկին կամ մոտակա հիվանդանոց: Հատկապես բարձր ջերմություն ունենալու դեպքում պետք է անհապաղ դիմել՝ բժշկական օգնություն ստանալու:
Ախտորոշումը
Անհրաժեշտ է կատարել բժշկական զննում և մի շարք լաբորատոր հետազոտություններ պարզելու հիվանդի մոտ առկա ախտանիշների պատճառները, որից հետո, վերջնական ախտորոշման համար, պետք է կատարվեն նաև գործիքային հետազոտություններ.
- ուլտրաձայնային,
- ռենտգեն,
- համակարգչային շերտագրում:
Բուժումը
Ոչ բոլոր տեսակի քարերի առկայության դեպքում է բուժում պահանջվում: Բուժական օգնություն ցուցաբերվում է, եթե քարը հիվանդի մոտ առաջացնում է անհանգստություն և մեզի հետ ինքնաբերաբար չի արտազատվում, կամ կան այլ ուղեկցող հիվանդություններ և բարդությունների առաջացման վտանգ:
Եթե մեզի հետ քարի ինքնաբերաբար արտազատումը հնարավոր է, բժիշկը կարող է նշանակել այդ ընթացքին նպաստող դեղորայք, այսինքն, նշանակել պահպանողական դեղորայքային բուժում:
Ըստ ցուցումների, քարերը հեռացնելու կամ ցավը թեթեւացնելու համար մասնագետը կարող է նշանակել դեղորայք (այսպես կոչված՝ ալֆա-պաշարիչներ կամ հակակծկումային դեղեր): Սա կոչվում է դեղորայքային արտամղող բուժում, ինչն առավել արդյունավետ է միզածորանի քարերի դեպքում:
Դեղորայքային արտամղող բուժման ընթացքում հիվանդը պետք է գտնվի մշտական հսկողության տակ, այցելի իր բժշկին պարբերաբար ստուգելու և պարզելու. քարը շարժվու՞մ է, փշրվե՞լ է, չկա՞ արդյոք երիկամների արտազատիչ գործունեության խանգարում.
Այն դեպքում, երբ ուժեղանում կամ ի հայտ են գալիս նոր ախտանիշեր, պետք է սկսել քարի ակտիվ հեռացման գործընթացը:
Միզային քարերի հեռացման ժամանակակից 3 ամենատարածված մեթոդներն են.
- հեռահար հարվածալիքային քարափշրում (ESWL),
- ուրեթերոռենոսկոպիա (URS),
- միջմաշկային երիկամաքարահատում (pnl):
Բուժման օպտիմալ տարբերակը կախված է բազմաթիվ գործոններից: Ամենակար¨որ գործոնը բուն քարի առաջացրած ախտանիշներն են: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քարը գտնվում է երիկամում կամ միզածորանում, բժիշկը կարող է խորհուրդ տալ բուժման տարբեր մեթոդներ:
Հեռահար հարվածալիքային քարափշրում (ESWL)
Հեռահար հարվածալիքային քարափշրումն իրականացվում է հատուկ սարքի միջոցով,ինչը հնարավոր է դարձրել միզային քարերը փշրել՝ առանց ներխուժելու հիվանդի մարմնի մեջ. դրսից քարը փշրվում է մաշկի միջով փոխանցվող կիզակետված հարվածային ալիքներով (բարձր էներգիայի ձայնային ալիքների կարճ իմպուլսներ): Քարի վրա ներգործող հարվածային ալիքի էներգիան խախտում է քարի ամբողջականությունըª այն վերածելով փոքր բեկորների: Քարի բեկորներն առաջիկա մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում արտազատվում են մեզի հետ:
Ուրեթերոռենոսկոպիա (URS)
Ուրեթերոռենոսկոպիա. բուժման այս մեթոդի կիրառման ժամանակ օգտագործվում է փոքր տրամաչափի ներզննման սարքը: Ուրեթերոռենոսկոպիայի մեթոդով բուժումն առանձնանում է բարձր արդյունավետությամբ և հազվադեպ բարդություններով: Այն իրականացվում է հիվանդի անզգայացմամբ, քարերը փշրվում են և հեռացվում առանց կտրվածքների, բնական ճանապարհներով` միզուղիներով:
Միջմաշկային երիկամաքարահատում (pnl).
Միջմաշկային երիկամաքարահատումը երիկամների մեծ քարերը հեռացնելու ներզննական վիրահատական մեթոդ է: Դրա առավելությունն այն է, որ նույնիսկ շատ մեծ երիկամային քարերը կարող են հեռացվել վիրահատական մեկ գործողության ընթացքում:
Միջմաշկային երիկամաքարահատումը կատարվում է ընդհանուր կամ էպիդուրալ անզգայացման տակª գոտկային շրջանում երիկամի պունկցիայից (ներծակելուց) հետո:
Բաց վիրաբուժություն.
Ներկայումս քարերի հեռացման բաց վիրահատություն հազվադեպ է կատարվում: ²յն օգտագործվում է բարդ կամ հատուկ ցուցումների դեպքերում: Շարունակելի…
Հայաստան, Երեւան,
Ահարոնյան փողոց 6
«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոն
Ուրոլոգիայի կլինիկա
Հեռ: +37410 24 24 83
E-mail: urologizm@gmail.com
09.09.2015 Կարդացեք նաև
Երբ զույգը բախվում է անպտղության խնդրին` հատկապես տղամարդու գործոնով պայմանավորված, կարևոր է միասին հաղթահարել այս մարտահրավերը...
05.03.2025
Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում
25.10.2024
Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...
13.11.2023
Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...
19.10.2023
Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում...
19.10.2023
Հաճախամիզությունը կարող է կապված լինել մեզի ընդհանուր քանակի ավելացման, կամ միզարձակման դիսֆունկցիայի /որակական խախտում/հետ: Նորմայում օրվա ընթացքումօրգանիզմն արտազատում է մոտ...
23.03.2023
Ի՞նչ գործունեություն, գործառույթներ է իրականացնում շագանակագեղձը:
Շագանակագեղձը տղամարդու միզասեռական համակարգի օրգաններից է։ Այն տեղակայված է կոնքում, մոտակա...
22.12.2022
Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային...
27.10.2022
Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ...
21.10.2022
Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են...
03.05.2022
Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...
27.01.2022
Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։
Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել...
07.01.2022
Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...
25.10.2021
Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ: Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...
13.10.2021
Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...
24.09.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ